Քրդերը ոչինչ չեն ստանում, միայն օգտագործվում են․ Ռուբեն Սաֆրաստյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՄերձավոր Արևելքում մեծանում է Ռուսաստանի տեղն ու նշանակությունը, կարծում է Գիտությունների ազգային ակադեմիայի արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը։
Սիրիայում տիրող իրավիճակի վերաբերյալ քննարկմանը, անդրադառնալով Սիրիայի վերաբերյալ Սոչիում կնքված ռուս-թուրքական փաստաթղթին, նա նշեց՝ Ռուսաստանը Սիրիայի տարածքում այժմ ունի 15 000 զինյալ։
Արևելագետը, սակայն, չի կարծում, թե հնարավորություն կա այդ թիվը մեծացնելու։ Ռուբեն Սաֆրաստյանն ասաց՝ համաձայնության արդյունքում Եփրատից դեպի արևելք ընկած հատվածը՝ 120 կմ երկարությամբ և 30 կմ խորությամբ, անցնում է Թուրքիայի հսկողության տակ։ Նա կայացած համաձայնությունից քրդերի համար միայն մի դրական կողմ է տեսնում ։
«Ռուսական միջնորդությամբ քրդերի և Սիրիայի իշխանությունների միջև երկխոսության հնարավորություն է ստեղծվում, և կարելի է հույս ունենալ, որ ապագա Սահմանադրությամբ կնախատեսվի ինքնավարության որևէ ձև, որը կգոհացնի քրդերին, և հնարավոր կլինի պահպանել Սիրիայի տարածքային ամբողջականությունը»,-ասաց Ռուբեն Սաֆրաստյանը։
Վերջինիս խոսքով՝ Սիրիայի իրադարձությունները ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ քրդական գործոնը օգտագործվում է հիմնական աշխարհաքաղաքական խաղացողների կողմից, և քրդերը ոչինչ չեն ստանում, միայն օգտագործվում են։
Մանրամասները՝ տեսանյութում։