Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մարզիչը խոստովանեց

Սպորտ

Թուրքական «Ֆեներբախչե» թիմի գլխավոր մարզիչ Քրիստոֆ Դաումը գերմանական «Բիլդ» թերթին տված հարցազրույցում հաստատել է այն փաստը, որ իր թիմի մի քանի ֆուտբոլիստներ օգտվել են Ստամբուլի մարմնավաճառների ծառայություններից:

«Ցավոք պետք է խոստովանեմ, որ այդ ասեկոսեները համապատասխանում են իրականությանը: Երբեք չէի պատկերացնի, որ իմ խաղացողները ներքաշված կլինեն սեռական սկանդալի մեջ»:

Դաումը նաեւ նշել է, որ ինքն այցելել է այն հյուրանոցը, որտեղ ֆուտբոլիստները վարձել էին մարմնավաճառներին, զրուցել աշխատակիցների հետ եւ վերջնականապես համոզվել, որ բոլոր խոսակցությունները իրատեսական են:

«Ֆեներբախչեն» արդեն տրանսֆերի է հանել «աչքի ընկած» այդ ֆուտբոլիստներին: Նրանք են Թուրքիայի հավաքականի կիսապաշտպան Կոլիմ Կազիմ Ռիչարդսը, որը արմատներով բրազիլացի է, եւ նրա հայրենակիցներ Վեդերսոնը, Բալիկան ու Անդրե Սանթոսը: