Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ալբերտ Ազարյանի պատկերով էլ

Սպորտ

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նստավայրում տեղի ունեցավ օլիմպիական չեմպիոններին նվիրված առաջին 3 նամականիշների շնորհանդեսը: Միջոցառմանը մասնակցեցին ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Արմեն Գրիգորյանը, ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարար Գուրգեն Սարգսյանը եւ Հայաստանի ֆիլատելիստների նախագահ Հովիկ Մուսայելյանը:

«Հայփոստի» կողմից պատրաստած այս սերիայի առաջին նամականիշների վրա պատկերվել են օլիմպիական չեմպիոններ Հրանտ Շահինյանը, Ալբերտ Ազարյանը (երկուսն էլ մարմնամարզություն) եւ Իգոր Նովիկովը (ժամանակակից հնգամարտ): Առաջիկայում լույս կտեսնեն նաեւ մեր մնացած 10 օլիմպիական չեմպիոնների նամականիշները: