Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զոհվել են երկու մարզիկ

Սպորտ

Դեկտեմբերի 4-ին Պերմի «Կաղացող ձի» գիշերային ակումբում տեղի ունեցած հրդեհից մահացել են Ռուսաստանի ձեռքի գնդակի առաջնության բարձրագույն խմբում հանդես եկող «Պերմյան արջեր» թիմի խաղացողներ Անդրեյ Լազնեւն ու Ալեքսանդր Կոնստանտինովը: Այդ մասին տեղեկացնում է Պերմում լույս տեսնող «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթը:

Հանդբոլիստներն տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել էին Սանկտ Պետերբուրգի եւ Մոսկվայի հիվանդանոցներ: Ավաղ, բժիշկներին չի հաջողվել փրկել մարզիկների կյանքը: Երեկ առավոտյան իր մահկանացուն կնքեց 27-ամյա Անդրեյ Լազնեւը, իսկ այսօր գիշերը կանգ առավ 24-ամյա Ալեքսանդր Կոնստանտինովի սիրտը: Առաջինը «Պերմյան արջերի» կազմում հանդես էր գալիս 2001 թվականից եւ համարվում էր թիմի ավագը, իսկ երկրորդը երրորդ տարին էր հանդես գալիս Պերմում: