Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կպայքարի արծաթի համար

Սպորտ

Շախմատի Բրազիլիայի առաջնության եզրափակիչ փուլի նախավերջին 10-րդ տուրում հայազգի շախմատիստ Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը սպիտակներով ոչ-ոքի խաղաց մրցանակային տեղերին հավակնող Ալեքսանդր Ֆիերի հետ: Նա այժմ 7 միավորով եզրափակում է առաջին եռյակը:

Մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորում է գրոսմայստեր Ջիովանի Վասկոնին, որն այս տուրում սեւերով հաղթեց ետնապահ Սանտյագո Դե Մոուրային եւ վաստակեց 8 միավոր: Նրանից կես միավորով ետ է մնում գրոսմայստեր Ժիլբերտո Միլոշը:

Վերջին` 11-րդ տուրում, Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը սեւ խաղաքարերով կմրցի մրցաշարի ընդգծված ետնապահ Մաքսիմո Մասեդոյի հետ, որը վաստակել է ընդամենը 2 միավոր:
Հաղթանակի դեպքում Գրիգոր-Սեւակ Մխիթարյանն առավելագույնը կարող է զբաղեցնել 2-րդ տեղը, քանի որ այս տուրում առաջնության երկու առաջատարները հանդիպելու են միմյանց հետ, ուստի ցանկացած արդյունքի դեպքում նրանցից մեկն ու մեկը կվաստակի 8,5 միավոր եւ անհասանելի կդառնա հայազգի շախմատիստի համար: