A
A
Շախմատիստը տեղի տվեց
Աջակցիր «Ա1+»-ինԳրիգոր-Սեւակ Մխիթարյանը շախմատի Բրազիլիայի առաջնության եզրափակիչ փուլի 9-րդ տուրում իր երկրորդ պարտությունը կրեց մրցաշարում` սեւերով զիջելով չեմպիոնի կոչման հավակնորդներից մեկին` Ջիովանի Վասկոնիին: Այս անհաջողությունից հետո բրազիլահայ շախմատիստը 6,5 միավորով ընթանում է 3-րդ տեղում: Առաջին երկու հորիզոնակաները զբաղեցնում են Վասկոնին ու գրոսմայստեր Ժիլբերտո Միլոշը, որոնք վաստակել են 7-ական միավոր:
Այսօր Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը սպիտակներով կհանդիպի 5-րդ տեղը զբաղեցնող Ալեքսանդր Ֆիերի հետ, որը ունի 5,5 միավոր եւ պայքարում է մրցանակային 3-րդ տեղի համար: Մրցաշարի երկու առաջատարները կմրցեն ետնապահների հետ: