Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Մեկնարկել է նախագահ Արմեն Սարգսյանի պաշտոնական այցը Սերբիայի Հանրապետություն (տեսանյութ)

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ այսօր պաշտոնական այցով ժամանել է Սերբիայի Հանրապետություն: Մայրաքաղաք Բելգրադի «Նիկոլա Տեսլա» օդանավակայանում բարձրացված էին Հայաստանի Հանրապետության և Սերբիայի Հանրապետության պետական դրոշները, շարված էին պատվո պահակախմբի զինվորները։ Նախագահ Արմեն Սարգսյանին և նրա գլխավորած պատվիրակությանը դիմավորել է Սերբիայի վարչապետ Անա Բռնաբիչը: