Open news feed Close news feed
A A
Video

Մեկնարկել է նախագահ Արմեն Սարգսյանի պաշտոնական այցը Սերբիայի Հանրապետություն (video)

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ այսօր պաշտոնական այցով ժամանել է Սերբիայի Հանրապետություն:

Մայրաքաղաք Բելգրադի «Նիկոլա Տեսլա» օդանավակայանում բարձրացված էին Հայաստանի Հանրապետության և Սերբիայի Հանրապետության պետական դրոշները, շարված էին պատվո պահակախմբի զինվորները։

Նախագահ Արմեն Սարգսյանին և նրա գլխավորած պատվիրակությանը դիմավորել է Սերբիայի վարչապետ Անա Բռնաբիչը: