Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Վստահ եմ, որ «Մարտի 1»-ի գործի բոլոր դետալները բացահայտվելու են․ Գլխավոր դատախազ (տեսանյութ)

«Մարտի 1»-ի գործի քննությունն ակտիվ իրականացվում է, և յուրաքանչյուր դետալ իր առանցքային նշանակությունն է ունենալու․ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։

«Շղթան բացահայտելու ուղղությամբ քայլեր են իրականացվում, ձեռք էին բերվել փաստական տվյալներ։ Ես վստահ եմ, որ դետալները բացահայտվելու են։ Դա կլինի վաղը, 1 ամսից, թե մեկ տարուց, չեմ կարող ասել»,- նշեց նա։

Անդրադառնալով ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի մահվան դեպքին եւ թե նրա մահը ինչքանո՞վ կարող է ազդել «Մարտի 1»-ի գործի բացահայտման վրա՝ դատախազը պատասխանեց․

«Հրապարակվել է Հայկ Հարությունյանի ցուցմունքը, այլ նյութ դատարանի վարույթում գտնվող քրեական գործով չկա։ Այլ  խնդիր է, որ Հայկ Հարությունյանը հրավիրվելու էր դատարան և ցուցմունք էր տալու, այսինքն՝ հարցեր էին հնչելու դատարանի կողմից, որի հնարավորությունը, ցավոք, այլևս չկա»։

Մանրամասները՝ տեսանյութում