Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Վիճաբանություն պատգամավորների միջեւ՝ Արման Բաբաջանյանի ելույթի պահին (տեսանյութ)

Ազգային ժողովում ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով նախագծի քննարկման ժամանակ պատգամավոր Արման Բաբաջանյանի ելույթը ընդհատեց ԲՀԿ-ական Գևորգ Պետրոսյանը։

Մասնավորապես՝ Արման Բաբաջանյանը խոսում էր այն մասին, որ նա վերջին օրերին աշխատել է «Իրավաբանների հայկական ասոցիացիայի» իրավաբանների հետ և դիմում է պատրաստել, որը ցանկանում է կցել «Իմ քայլ»-ի դիմումին։

Դիմումը վերաբերում է 2018 թ. ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի կողմից Հրայր Թովմասյանի պատգամավորական լիազորությունները դադարեցնելուն։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանին սա դուր չեկավ, նա նշեց․

«Հումորի՞ եք եկել, ի՞նչ կապ ունի այս հարցը Արա Բաբլոյանի հետ»։

Արման Բաբաջանյանը շարունակեց ելույթը՝ ընդգծելով, որ այս դիմումի վերաբերյալ պետք է հնչեցվի քրեաիրավական գնահատական։ Սա լսելուն պես՝ Գևորգ Պետրոսյանը կրկին ընդհատեց պարոն Բաբաջանյանին։

Նիստը վարող, Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը միջամտեց՝ հորդորելով, որ թույլ տան Արման Բաբաջանյանը ավարտի իր միտքը։

Մանրամասները՝ տեսանյութում։