A
A
Երբ կդադարեցվեն ֆեյսբուքյան սպամները, կխոսենք ավելի լուրջ. Արայիկ Հարությունյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ տեղեկություն չունի այն մասին, որ ՀՊՏՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի հրաժարականից հետո համալսարանում որոշ դասախոսներ ևս հրաժարական են տվել։
Անդրադառնալով ուսանողների այն բողոքին, որով վերջինները պահանջում են Ռուբեն Հայրապետյանի վերադարձը՝ նախարարն ասաց․
«Երբ որ դրանք կնյութականացվեն, այլ ոչ թե կլինեն Ֆեյսբուքում սպամ անելու գործողություններ, այն ժամանակ նոր կխոսենք ավելի լուրջ»։
Նախարարը նաև ասաց, որ ոչինչ չի խոչընդոտի բուհերի աշխատանքներին, սեպտեմբերի 2-ից դրանք բնականոն կընթանան։