A
A
Հայաստանը կհանդիպի Բրազիլիայի հետ
Աջակցիր «Ա1+»-ինՇախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Արշակ Պետրոսյանը հրապարակեց այն շախմատիստների ցուցակը, որոնք թիմի կազմում կմասնակցեն աշխարհի թիմային առաջնությանը: Նրանք են գրոսմայստերներ Լեւոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը, Արման Փաշիկյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը եւ Զավեն Անդրեասյանը:
Նշենք, որ առաջնությունը տեղի է ունենալու 2010 թ հունվարի 3-14-ը, թուրքական Բուրսա քաղաքում: Չեմպիոնի կոչման համար պայքար կմղեն 10 երկրների հավաքականներ' Հայաստան, Իսրայել, ԱՄՆ, Ռուսաստան, Բրազիլիա, Չինաստան, Եգիպտոս, Թուրքիա, Ադրբեջան, Հունաստան: