Մոդելին' հյուր
Աջակցիր «Ա1+»-ինԱրգենտինահայ թենիսիստ Դավիդ Նալբանդյանն այսօր «քննություն» կհանձնի ոչ թե թենիսի կորտում, այլ ... հեռուստաստուդիայում:
Անվանի մարզիկն այս երեկո հրավիրված է Արգենտինայում 6 տարի ընթացող եւ մեծ հեղինակություն վայելող «Այդ մասին ասա ինձ» հաղորդաշարին, որը վարում է արգենտինուհի թոփմոդել Մարիանա Արիասը:
Դավիդ Նալբանդյանին, իրոք, լուրջ փորձություն է սպասվում, քանի որ նա ստիպված կլինի խոսել ամերիկահայ թենիսիստ Անդրե Աղասիի կողմից վերջերս կատարած սենսացիոն հայտարարության մասին, բացատրություն տալ անցած տարի «Դեւիսի գավաթի» եզրափակիչում Արգենտինայի հավաքականի կրած պարտության համար եւ այլն: Հաղորդման ժամանակ մանրամասն կներկայացվի նաեւ թենիսիստի անցած մարզական ուղին:
Մարիանա Արիասն հաղորդման կապակցությամբ ասել է, որ ինքը հարցերի միջոցով ցանկանում է հանրությանը ներկայացնել մի մարդու, որն ոչ միայն մեծ մարզիկ է, այլեւ' անվախ մարտիկ, քանի որ նա ծանր վնասվածքից հետո, թեեւ վտանգի առկայությանը, պատրաստվում է կրկին վերադառնալ խաղահրապարակ: