Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Առանց մրցանակների

Սպորտ

Անթալիայում ավարտվեց շախմատի պատանիների եւ աղջիկների (8-18 տարեկաններ) աշխարհի առաջնությունը: Մեր 24 մասնակիցներից ոչ մեկին չհաջողվեց մեդալ նվաճել:

Մրցանակային տեղ զբաղեցնելու լավ հնարավորություն ուներ 10-ամյա Միքայել Մկրտչյանը, ով 7 տուրից հետո 6,5 միավորով գլխավորում էր մրցաշարային աղյուսակը:  Միքայելը վերջին տուրերում անհաջող հանդես եկավ եւ 11 հնարավորից վաստակեց ընդամենը 7 միավոր եւ զբաղեցրեց 18-րդ տեղը:

Պատանիներից համեմատաբար բարձր արդյունք ցույց տվեցին 14-ամյա Հովհաննես Գաբուզյանն ու Կարեն Հ. Գրիգորյանը, որոնք 7,5 միավորով գրավեցին համապատասխանաբար 7-րդ եւ 8-րդ տեղերը: Ի դեպ, բոլոր տարիքային խմբերի հաղթողները նվազագույնը վաստակեցին 9 միավոր:

Աղջիկների մրցաշարում մեր 8 մասնակիցներից բոլորից բարձր տեղ գրավեց 16-ամյա Մարիա Գեւորգյանը' 27-րդ հորիզոնական: