Պայքարը շարունակում է Գաբրիելը
Աջակցիր «Ա1+»-ինԽանտի-Մանսիյսկում (Ռուսաստան) մեկնարկեց շախմատի աշխարհի գավաթի 3-րդ խաղարկությունը, որին մասնակցում են նաեւ Հայաստանի գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանն ու Տիգրան Լ. Պետրոսյանը:
Արդեն կայացել են առաջին փուլ պարտիաները: Գաբրիել Սարգսյան - Չաո Լիի Չինաստան մրցամարտում առայժմ հավասարություն է' 1:1 երկու պարտիաներն էլ ավարտվել են ոչ-ոքի: Այսօր նրանք կանցկացնեն արագ շախմատի 4 պարտիա, իսկ նորից ոչ-ոքի խաղալու դեպքում արդեն ուժերը կչափեն կայծակնային շախմատում:
Մեր մյուս մասնակից Տիգրան Լ. Պետրոսյանը 0,5:1,5 հաշվով պարտվեց գերմանացի Գեորգ Մայերին եւ դուրս մնաց հետագա պայքարից:
Անհաջողության մատնվեց նաեւ Սլովակիան ներկայացնող Սերգեյ Մովսիսյանը, որը զիջեց չինացի Ժանժին Յուին' 0,5:1,5: Վարուժան Հակոբյանը (ԱՄՆ) առայժմ ոչ-ոքի է խաղում ռուսաստանցի Պավել Տրեգուբովի հետ: Այս զույգի հաղթողը նույնպես հայտնի կդառնա այսօր, լրացուցիչ 4 պարտիաներից հետո: