A
A
Վայոց ձորում փորձել են վրաերթի ենթարկել արջին ու քոթոթներին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀուլիսի 24-ին համացանցում մի տեսանյութ է հրապարակվել, որտեղ երևում է, թե ինչպես է վարորդը փորձում վրաերթի ենթարկել արջին ու քոթոթներին:
EcoNews.am կայքի փոխանցմամբ, տեսանյութը նկարահանվել է Վայոց ձորի մարզում, դրանում երևում են իրենց հետապնդող մեքենայից վախեցած փախչող արջերը:
«Քշի վրեքները»,- ասում է մեքենայում գտնվողներից մեկը։ Քիչ անց հայտնվում է նաև երկրորդ մեքենան, որը գրեթե հարվածում է կենդանիներին։