Բացել լրահոսը Փակել լրահոսը
MHM0131063
A A
Հասարակություն

Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց Քոչարյանի գույքի կալանքի գործով դատախազների բողոքը (տեսանյութ)

«Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի գույքի և բանկային հաշիվների վրա դրված կալանքի վերաբերյալ դատավոր Աննա Դանիբեկյանի կայացրած որոշման դեմ դատախազության կողմից բերված բողոքի քննությունը ՀՀ վերաքննիչ դատարանը, նախագահությամբ Արսեն Նիկողոսյանի, մերժեց։

Հիշեցնենք, որ 2018 թվականի հուլիսի 30-ին կալանք էր դրվել Մարտի 1-ի գործով սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի գույքի և բանկային հաշիվների վրա: Այս տարվա հունիսի 7-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մասնակի բավարարել էր Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանի ներկայացրած բողոքը, որ տեղի է ունեցել Ռոբերտ Քոչարյանի իրավունքների խախտում։