Բացել լրահոսը Փակել լրահոսը
1752325666183118_CoskDqOX
A A
Քաղաքականություն

ՀՀ երկաթուղիների կառավարումը ՌԴ-ից այլ երկրի հանձնելու պարագայում համակարգը կարող է «մեկ գիշերում փլուզվել»․ Շոյգու

Հայաստանի իշխանությունների ցանկությունը՝ փոխարինել Ռուսաստանին Հանրապետության երկաթուղիների կառավարման գործում, չմշակված լուծում է, կառուցված համակարգը դրանից հետո կարող է «մեկ գիշերում փլուզվել», ՏԱՍՍ-ին ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն:

«Չեմ գնահատի այլ պետությունների իրավասությունները երկաթուղային տնտեսության կառավարման հարցում, բայց կարող եմ վստահաբար ասել, որ դժվար թե որևէ այլ ընկերություն կարողանա լիարժեք փոխարինել ռուսական երկաթուղային փոխադրողին, որն արդյունավետ և վաղուց աշխատում է Հայաստանում ոչ ամենապարզ պայմաններում»,-նշել է Շոյգուն:

Նա հարց է ուղղել, թե արդյոք դիվանագիտական լեզվով ասած՝ «չմշակված որոշումները», այդ թվում՝ ԱՄՆ-ի հետ միջուկային թեմայով համագործակցությունը, չե՞ն հանգեցնի այնպիսի վտանգավոր փորձերի, որոնց համար «ստիպված կլինեն վճարել Հայաստանի հասարակ քաղաքացիները»: