A
A
Նորարար տեխնոլոգիաներով ուժեղացող Հայաստան․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Նարեկ Կարապետյանը ներկայացրել է ՏՏ ոլորտում իրենց առաջարկը։
Նրա խոսքով՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանում ամենախոստումնալիցներից է․ այսօր ավելի քան 40 հազար ծրագրավորող աշխատում է և ծառայություններ է մատուցում ամբողջ աշխարհում։
Կարապետյանը նշել է, որ անհրաժեշտ է լուրջ կրթություն, մեծ ընկերություններում փորձ և լավ աշխատանքային միջավայր, որպեսզի մասնագետները մնան Հայաստանում։ Նա նաև հայտնել է, որ Թումոյի այգու հարակից շրջանը պլանավորում են վերածել բարձր տեխնոլոգիական կլաստերի, որտեղ կգործեն միջազգային խոշոր ընկերություններ, ժամանակակից դպրոցներ և վերապատրաստման կենտրոններ։