Այսօր ընտրական համակարգը բախվում է նոր սպառնալիքների. հայտարարություն
Աջակցիր «Ա1+»-ին
2026թ․ փետրվարի 6-ին պաշտոնապես նշանակվել են ՀՀ Ազգային ժողովի ընտրությունները, որոնք կկայանան հունիսի 7-ին։

Այսօր ընտրական համակարգը բախվում է նոր սպառնալիքների՝

համակարգված ապատեղեկատվություն

կոգնիտիվ ներգործություններ

օտարերկրյա հիբրիդային միջամտություններ

չգրանցված քաղաքական միավորումներ և դրանց ֆինանսավորում

քաղաքականապես կողմնակալ «դիտորդություն»

Օրենսդրության էական բացերը կարող են ճակատագրական լինել առաջիկա ընտրությունների համար։

ՄԵՐ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԸ

Խստացնել կուսակցությունների ֆինանսավորման վերահսկողությունը

Թափանցիկ դարձնել նվիրատվություն կատարած անձանց տվյալները

Կարգավորել խոշոր տեղեկատվական հարթակների և ապատեղեկատվություն տարածողների պատասխանատվության մեխանիզմները

Նոր գրանցված կուսակցությունների համար ապահովել հաշվետվողականության հավասար պայմաններ

Վերահսկել չգրանցված քաղաքական միավորումների ֆինանսական հոսքերը

Ամբողջական հայտարարությունը մեկնաբանության դաշտում։
«Անկախ դիտորդ» դաշինք
«Ականատես» դիտորդական առաքելություն