«Սյունիք» ՖԱ-ի հովանավորները շատանում են (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՓետրվարի 19-ին Կապանի «Սյունիք» ֆուտբոլային ակումբը հուշագիր-համաձայնագիր կնքեց մարզի խոշոր ձեռնարկություններից մեկի՝ «Աժդանակ» ՍՊԸ-ի հետ։
Մինչև 2025 թվականը ակումբի միակ հովանավորը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն էր, սակայն այս տարվանից «Սյունիք» ՖԱ-ն նմանատիպ համաձայնագրեր է ստորագրել նաև մարզում գործունեություն ծավալող «է. Կ. Քոնսթրաքշն» և «Նորոգշին» ընկերությունների հետ։
Երկու տարի անընդմեջ «Սյունիք» ՖԱ հանդես է գալիս, որպես Առաջին խմբի ֆավորիտ, իսկ աղջիկների թիմը 2025 թվականին դարձել է չեմպիոն։ Ակումբի սեփականատեր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը մարզական խնդիր լուծելուց բացի, նպատակ ունի մարզում խթանել առողջ ապրելակերպը և մասսայականացնել սպորտը։ 2024 թվականից մարզի բոլոր խոշոր քաղաքներում գործում են ակումբի դպրոցները, որտեղ հաճախում են հազարից ավելի պատանիներ և երեխաներ։
Ակումբի բոլոր սաները ստանում են անվճար համազգեստ, հեռավոր բնակավայրերից և թաղամասերից տեղափոխումն իրականացվում է ակումբի միջոցներով, առանձին դեպքերում տրամադրվում է անվճար սնունդ։