Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Միայն Միքայել Քոլոյանը

Սպորտ

Այսօր Մոսկվայում կմեկնարկի լողի աշխարհի գավաթի խաղարկության 2-րդ փուլը։

Ինչպես «Ա1+»-ի թղթակցին հաղորդեցին Հայաստանի լողի ֆեդերացիայից, մեր հանրապետությունից մրցումներին կմասնակցի միայն Միքայել Քոլոյանը, որը հանդես կգա  ազատ ոճի 50 մ լողում և նույն տարածության բաթերֆլայում։

Այսօր Միքայել Քոլոյանը կմեկնարկի 50 մ բաթերֆլայում: Նա ընդգրկվել է երկրորդ ությակում, որտեղ իր նախնական արդյունքով (25.35) զբաղեցնում է 5-րդ տեղը:

50 մ ազատ ոճի մրցումները կկայանան նոյեմբերի 7-ին: Այստեղ մեր լողորդը ընդգրկվել է երրորդ, ուժեղագույնների ությակում, ուր իր անձնական ցուցանիշով (23.50) զիջում է բոլոր մրցակիցներին:

Նշենք, որ այս տարի տեղի կունենան լողի աշխարհի գավաթի խաղարկության եւս երեք փուլեր: Նոյեմբերի 10-11-ը լողորդները կմրցեն Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում, 14-15-ը' Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում,  21-22-ը' Սիգապուրում: