Մեդալներ Վրաստանից
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի սուսերամարտի երիտասարդական հավաքականը մասնակցեց Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնությանը, իսկ մեծահասակները հանդես եկան Վրաստանի բաց առաջնությունում:
Դանիական Օդենսեում կայացած Եվրոպայի առաջնությունում մեր հանրապետությունը ներկայացրին ճկասուսերակիր Արմենակ Գասպարյանը, խոցասուսերակիրներ Ռոբերտ Խաչատրյանն ու Արթուր Խոջոյանը։ Ցավոք, երեքն էլ անհաջող հանդես եկան եւ արդեն 1/64 եզրափակիչից դուրս մնացին հետագա պայքարից:
Քութայիսում տեղի ունեցած Վրաստանի բաց առաջնությունում մեր սուսերամարտիկները անհամեմատ հաջող ելույթ ունեցան: Ինչպես «Ա1+»-ի թղթակցին տեղեկացրին Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիայից, խոցասուսերակիրների տղամարդկանց մրցաշարում հաղթող դարձավ մեր հայրենակից Սպարտակ Հարությունյանը, երկրորդ տեղը գրավեց Էդգար Ավետիսյանը, իսկ երրորդը` Արկադի Մուրադյանն ու Սամվել Գրիգորյանը: Մեր ճկասուսերակիրներ Հայկ Սահակյանն ու Գեւորգ Հարությունյանը նվաճեցին բրոնզե մեդալներ: Կանանց մրցումներում հաղթող դարձավ ճկասուսերակիր Օլգա Ջանփոլադայնը, իսկ խոցասուսերակիր Էմմա Պոգոսովը գրավեց 2-րդ տեղը: