Կհրաժարվի՞ հանուն Հայաստանի
Աջակցիր «Ա1+»-ինԱրգենտինական լրատվամիջոցները միաձայն գտնում են, որ երկրի ֆուտբոլի 2009 թ ապերտուրայի առաջնության գլխավոր հայտնություններից է «Նյուվելս Օլդ Բոյսի» 22-ամյա հարձակվող Խոակին Բոգոսյանը:
Նա ընդամենը երեք ամիս է, որ հանդես է գալիս «Նյուվելս Օլդ Բոյսում», սակայն արդեն դարձել է թիմի երկրպագուների կուռքը: Հայկական արմատներ ունեցող ֆուտբոլիստը (այդ մասին մշտապես նշում են նաեւ արգենտինական լրատվամիջոցները) առաջնությունում անցկացրած 7 հանդիպումներում արդեն խփել է 5 գոլ, ընդ որում դրանց մեծ մասը վճռորոշ դեր են խաղացել թիմի համար: Մասնավորապես` վերջերս «Տիգրեսի» հետ խաղում նրա խփած գոլը հերթական հաղթանակը պարգեւեց «Նյուվելս Օլդ Բոյսին»:
Խոակին Բոգոսյանը ծնվել է Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյում: Նա ելույթները սկսել է տեղի «Սերո» թիմում, ապա հանդես է եկել «Պրոգրեսոյում»: 2007 թ նա կրկին վերեդարձել է «Սերո», իսկ այս տարվա օգոստոսին տեղափոխվել «Նյուվելս Օլդ Բոյս»: Հայազգի ֆուտբոլիստը միաժամանակ հանդես է եկել Ուրուգվայի երիտասարդական հավաքականում:
Ինչպես նշում է «Նյուվելս Օլդ Բոյսի» գլխավոր մարզիչ Գուստավո Դեզոտին, Խոակինը, չնայած բարձր հասակին (192 սմ), լավ է խաղում ոտքերով, գործում է շատ պարզ, բայց` արդյունավետ: Ըստ արգենտինական ակումբի հաշվարկների, Բոգոսյանի «ինքնարժեքն» այժմ հավասար է 3 մլն դոլարի:
Ուրուգվայական լրատվամիջոցները գտնում են, որ Խոակին Բոգոսյանի միակ թերությունը հայկական ծագումն է, որի պատճառով նա հնարավոր է հրաժարվի Ուրուգվայի հավաքականում հանդես գալուց եւ նախընտրի իր պատմական հայրենիքի ազգային թիմը: