Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ձմեռային մարզաձեւերի սիրահարներին

Սպորտ

2010 թ ձմեռային օլիմպիական խաղերի տոմսերի վերջին խմբաքանակը վաճառքի կհանվի նոյեմբերի 7-ին: Այդ մասին տեղեկացնում է խաղերի պաշտոնական կայքէջը: Մարզասերները դեռեւս կարող են ձեռք բերել խաղերի բացման եւ փակման արարողությունների, տափօղակով հոկեյի եւ կեռլինգի տոմսեր: Իսկ ահա Ուիսթլերում անցկացվող մարզաձեւերի (բիաթլոն, դահուկավազք, երկամարտ, դահուկացատկ), ինչպես նաեւ գեղասահքի բոլոր տոմսերն արդեն վաճառված են:

Նրանք, ովքեր ցանկանում են գնել տոմսեր, պետք է դրանք պատվիրեն հենց խաղերի կայքէջում: Դրանց վաճառքը  կավարտվի նոյեմբերի 20-ին:

Հիշեցնենք, որ ձմեռային օլիմպիական խաղերը տեղի կունենան հաջորդ  տարվա փետրվարի 12-28-ը, կանադական Վանկուվերում (մրցումների մի մասը կանցկացվեն խաղերի մայրաքաղաքից 125 կմ հեռու գտնվող Whistler Olympic Park-ում): Խաղերին կմասնակցեն 80 երկրների, այդ թվում Հայաստանի, մոտ 2500 մարզիկ-մարզուհիներ, ովքեր կպայքարեն 86 կոմպլեկտ մեդալների համար: