A
A
Որեւէ մեկը աշխատավարձով չի հարստացել. կհարկեն թանկարժեք գույքը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀամահարթեցմանը դեմ պատգամավոր Արման Աբովյանին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը հակադարձում է՝ համահարթեցումով սոցիալական խնդիր չի լուծվում:
«Մարդու աշխատանքի հարկումը չի կարող սոցիալական արդարության հարց լուծել: Սոցիալական արդարության հարց կլուծվի, եթե մենք հարկենք հարստությունը, կապիտալը, անշարժ գույքը, չաշխատող գույքը: Այդ նպատակով շուտով Կառավարությունը կներկայացնի գույքահարկի բարեփոխումը, որով թանկարժեք գույքերի գույքահարկը կբարձրանա, և դրանով սոցիալական արդարությունը որոշակի կվերականգնենք: Որևէ մեկը աշխատավարձով չի հարստացել: Աշխատանքը և աշխատավարձը պարզապես լավ ապրելու միջոցներ են»,- ընդգծեց նա: