Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տոնական հանդես Նյու Յորքում

Մշակույթ

Նյու Յորքի Սրբոց Նահատակաց ամենօրյա վարժարանում տեղի է ունեցել տոնական հանդես նվիրված հայ մշակույթին:

Օրվա ծրագիրը նվիրված էր Թարգմանչաց տոնի, Խաչատուր Աբովյանի ծննդյան 200 և Միքայել Նալբանդյանի 180 ամյակներին:

Քայլերգի հնչյունների տակ դահլիճ բերեցին ԱՄՆ և ՀՀ դրոշները: Կատարվեցին նաև երկու պետությունների օրհներգերը: Ներկաներին բարի գալուստ մաղթեց օրվա հանդիսավոր,  Սրբոց Նահատակաց ամենօրյա վարժարանի տնօրեն, ամերիկահայ , վաստակավոր մանկավարժ Ջարմինե Պողոսյանը, որը ներկայացրեր Մ.Մաշտոցի, Խ. Աբովյանի և Միք. Նալբանդյանի կյանքն ու գործունեությունը:

Այնուհետև բեմահարթակը տրամադրվեց դպրոցականներին: Թատերականացված մի հատված ներկայացվեց Ստ. Կուրտինյանի §Մեսրոպի աջը¦ պատմվածքից, որը հաջողությամբ կատարեցին բարձր դասարանցիները:

Ելույթ ունեցան նաև  տարբեր դասարանների երգչախմբերը:

Հանդեսն ավարտվեց դպրոցի երգչախմբի ելույթով, որը ղեկավարում էր ճանաչված խմբավար-մանկավարժ Անահիտ Պողոսյանը, նվագակցությամբ Նվարդ Ծերունյանի(դաշնամուր):

Ի դեպ, ամենօրյա հայկական վարժարանի առաջին դասարանում իրենց ուսումն են ստանում  չին եւ կորեացի վեց երեխաներ, որոնք նույնպես մասնակցեցին հայ մշակույթին նվիրված տոնական հանդեսին:

Ռոբերտ Կարապետյան

Նյու Յորք