Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երեք մեդալ

Սպորտ

Հայաստանի սամբիստները աշխարհի առաջնությունում բավարարվեցին արծաթե եւ բրոնզե պարգեւներով:

Սամբոյի Հայաստանի երիտասարդական եւ պատանեկան հավաքականները Բուլղարիայի Սամոկովո քաղաքում կայացած աշխարհի առաջնությունից տուն վերադարձան 3 մեդալներով: Պատանիների մրցումներում բրոնզե մեդալներ նվաճեցին Տիգրան Կիրակոսյանն (48 կգ քաշային կարգ) ու Մհեր Կարապետյանը (75 կգ): Երիտասարդների առաջնությունում արծաթե պարգեւի արժանացավ մեր հայրենակից Արտավազդ Մինասյանը (68 կգ):

Հայաստանն այդ առաջնությունում ներկայացրել էր 12 մարզիկ (6-ական յուրաքանչյուր մրցաշարում):