A
A
Հարություն Մերդինյանը 22-րդն է աշխարհում
Աջակցիր «Ա1+»-ինԱնգլիայի մայրաքաղաք Լոնդոնում կայացավ սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունը:
Մեր հանրապետությունից մասնակցեցին ընդամենը երկու մարզիկ' Հարություն Մերդինյանն ու Վահագն Ստեփանյանը: Նրանցից համեմատաբար հաջող հանդես եկան Հարություն Մերդինյանը, որը նժույգաթափի մրցումներում զբաղեցրեց 22-րդ տեղը: Իսկ ահա Վահագն Ստեփանյանն բազմամարտում գրավեց 33-րդ հորիզոնականը: Մյուս գործիքների վրա մեր մարզիկներն ավելի ցածր տեղեր զբաղեցրին:
Նշենք, որ առաջնությունում թիմային հաշվարկով հաղթող դարձան չինացի մարմնամարզիկները, որոնք 12 մրցումներում վաստակեցին 9 մեդալ' 6 ոսկե, 2 արծաթ, 1 բրոնզ: Երկրորդ տեղը զբաղեցրեց ԱՄՆ-ի հավաքականը' 5 մեդալ (2+1+2), երրորդ' Ռումինիան' 4 (2+1+1) ու Ճապոնիան 4 (1+1+2):