Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նոկաուտ վերջին վայրկյաններին

Սպորտ

Գերմանիան ներկայացնող հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը հաղթանակով սկսեց վեցի մրցաշարը, որին մասնակցում են ներկայումս միջին քաշային կարգում 6 ուժեղագույն բռնցքամարտիկները:

Իր առաջին մրցամարտում Արթուր Աբրահամը մաքուր հաղթանակ տարավ ամերիկացի բռնցքամարտիկ Ջերմեն Թեյլորի նկատմամբ: Մրցամարտի ելքը վճռվեց 12-րդ ռաունդի վերջում, երբ եզրափակիչ գոնգին մնում է ընդամենը 10 վայրկյան. Արթուր Աբրահամն դիմահար հարվածով նոկաուտի ենթարկեց փորձառու մրցակցին: Այդպիսով, հայազգի բռնցքամարտիկը վաստակեց 3 միավոր, քանի որ մրցակարգով նոկաուտով հաղթանակի ժամանակ մարզիկին շնորհվում է 3 միավոր, հաղթանակի համար` 2, ոչ-ոքու` 1: