Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

«Տոնա, պետությունա, կներե՛ք, հո բոմժանոց չի». քաղտեխնոլոգը՝ «Քաղաքացու օր» տոնի մասին (տեսանյութ)

Հայաստանում «Քաղաքացու օրվա» նշելու  հետ կապված քաղաքացիների շրջանում մեծ  աղմուկ բարձրացավ, ասում է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։

Նա կարծում է, որ  պետությունը պետք է որևէ ներկայացուցչական ծախսեր անի և դրանում որևէ խնդիր չի տեսնում և ասել, որ այսքան գումար ծախսվեց տոնի համար քաղտեխնոլոգին անհասկանալի է,- «Տոնա, պետությունա, կներե՛ք, հո բոմժանոց չի»,- ասում է նա:

«Դեռ առաջին անգամն է, որ նշվում է այս տոնը և հասարակության կողմից ասել, որ ընդունելի է, կամ ոչ՝ սխալ կլինի: Հասարակությանը ժամանակ է պետք  տոնը իրենը դարձնելու համար», -նշում է քաղտեխնոլոգը:

«Հայերը վերջին ժամանակներում սիրում են ավելի ճոխ նշել սգո օրերը, քան տոները»:

Այս ամենը կապում է նաև կրթական մակարդակի հետ: Առաջ ընդհանուր հասարակության կրթական ցենզը բարձր էր , իսկ վերջին 30 տարում, այն միանգամից ընկել է: Խնդրի լուծման համար ո՛չ թե մեղավորների պետք է փնտրենք, այլ փորձենք սկսել կրթել հասարակությանը՝ սկսած ծննդատնից:

«Քաղաքացին միայն նա չի, որ դուրս եկավ և փողոց փակեց, այլ քաղաքացին նա է, որ ամեն անգամ հայելու մեջ նայի ու տեսնի, որ հայելու մեջ ոչ թե կենդանի է , այլ մարդ»,-ասում է Կարեն Քոչարյանը և ավելացնում ,- «Սերիալներով ու ռաբիզով սարքել են դեգեներատ էս ազգին»: