Բացել լրահոսը Փակել լրահոսը
640912808_1238623061793239_6600518843071505825_n
A A
Պաշտոնական

Արթուր Ավետիսյանը ոսկե մեդալ է նվաճել

Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամ Արթուր Ավետիսյանը ոսկե մեդալ է նվաճել Գերմանիայի Կոտբոս քաղաքում կայացած աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլում: Օղակների վարժության եզրափակչում Ավետիսյանը 14․366 միավոր է հավաքել: Այս վարժությունում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Արթուր Դավթյանը 13․766 միավորով 5-րդն էր:

Այդ մասին հայտնում են ԿԳՄՍ նապարարությունից։

Աշխարհի և Եվրոպայի փոխչեմպիոն Մամիկոն Խաչատրյանն արծաթե մեդալ է նվաճել նժույգ-թափեր վարժությունում՝ 14․966 միավորով։ Հայաստանի մյուս ներկայացուցիչ Համլետ Մանուկյանը նույն վարժությունում 14․166 միավոր է վաստակել և զբաղեցրել 7-րդ տեղը: