A
A
Պետության լռությունն այս դատավճիռների հարցում քայլ է դեպի ինքնաոչնչացում. Արման Թաթոյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱդրբեջանում դատեցին Ռուբեն Վարդանյանին, Բակո Սահակյանին և մեր մյուս հայրենակիցներին ու շարունակում են նրանց պահել բանտերում, որովհետև նրանք հայ են, որ ապրում էին Շուշիում և Ստեփանակերտում։ Վաղը նույն հիմքով կփորձեն դատել մեզ, որովհետեւ հայ ենք և ապրում ենք Մարտունիում ու Գյումրիում, Արարատում ու Երևանում։
Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի վերաբերյալ դատավճիռները հրապարակվեցին ճիշտ նույն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևն Աբու Դաբիում միասին «խաղաղության մրցանակ» էին ստանում։
Կառավարությունը շաբաթներով չի կարողանում ձևակերպել դիրքորոշում սեփական քաղաքացիների նկատմամբ ցմահ ազատազրկման դատավճիռների վերաբերյալ։
Պետության լռությունն այս դատավճիռների հարցում ո՛չ զգուշավորություն է և ո՛չ էլ դիվանագիտություն։
Դա ոչ միայն ամոթալի վախկոտություն է ու խայտառակություն, դա ավելի վատ է։ Դա քայլ է դեպի ինքնաոչնչացում։
Մենք ունենք գործիքներ, որոնցով կարող ենք պայքարել մեր հայրենակիցների համար, որոնց մասին խոսում եմ տեսանյութում։
Արման Թաթոյան
«Միասնության թեւեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար