A
A
Կանխվել է հրդեհի տարածումը
Աջակցիր «Ա1+»-ինՓետրվարի 21-ին, ժամը 17։16-ին 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գոգավան բնակավայրի անցակետի մոտակայքում այրվում է խոտածածկույթ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհի ծավալից ելնելով, ներգրավվել են ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մի քանի մարտական հաշվարկ և տեղի բնակիչներ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։25-ին, մարվել՝ 19։31-ին։
Օպերատիվ գործողությունների արդյունքում հնարավոր է եղել կանխել հրդեհի տարածումը հարակից բնակավայրեր։ Այրվել է խոտածածկույթ։