Բացել լրահոսը Փակել լրահոսը
հրդեհ
A A
Պաշտոնական

Հրդեհ կահույքի արտադրամասում

Փետրվարի 22-ին, ժամը 17։54-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Մերձավան գյուղում գտնվող կահույքի արտադրամասում։ 

Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի, Հոգեբանական աջակցության և բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։

Դեպքի վայր օգնության է մեկնել ևս մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։32-ին։