A
A
Հայաստանը բրոնզե մեդալակիր
Աջակցիր «Ա1+»-ինԹուրքիայի Ախիսար-Մանիսա քաղաքում ավարտվեց շախմատի թվով 16-րդ համաշխարհային պատանեկան օլիմպիադան: Հայաստանի պատանեկան հավաքականը վերջին, 10-րդ տուրում, թեեւ ջախջախեց Թուրքիայի «Կարմիր» թիմին' 4:0, սակայն չկարողացավ շրջանցել առջեւից ընթացող Ռուսաստանի եւ Հնդկաստանի հավաքականներին, որոնք նույնպիսի հաշվով պարտության մատնեցին իրենց մրցակիցներին: Այդպիսով, Ռուսաստանը 30 միավորով դարձավ օլիմպիադայի չեմպիոն, Հնդկաստանը 28-ով դարձավ արծաթե մեդալակիր, իսկ մեր պատանի շախմատիստները 27 միավորով արժանացան բրոնզե պարգեւների: