Հաղթեց Հայաստանը
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Հայաստանի եւ Վրաստանի վետերանների հավաքականների հանդիպումը, որն այսօր կայացավ «Միկայի» մարզադաշտում, ավարտվեց դաշտի տերերի հաղթանակով' 5:4: Խաղի հաշիվը բացեց «Արարատ-73»-ի լեգենդար հարձակվող Էդուարդ Մարգարովը, ապա աչքի ընկան նրա ավելի երիտասարդ խաղընկերները: Հյուրերն փորձեցին հավասարացնել հաշիվը, սակայն նրանք հասցրեցին ընդամենը կրճատել հաշիվը:
Հարկ է նշել, որ վետերանների ֆուտբոլն իր յուրահատկություններն ունի: Այստեղ խաղացողների դիրքը ընտրում են հենց իրենք' խաղացողները: Մասնավորապես' խորհրդային ֆուտբոլի լավագույն կենտրոնական պաշտպաններից մեկը' Ալեքսանդր Չիվաձեն, այս խաղի սկզբից մինչեւ վերջ հանդես եկավ հարձակման կենտրոնում: Զարմանալի չէ, որ երբ նա 11 մ հարվածով կրճատեց հաշիվը, խաղընկերներից մեկն վրացերենով ասաց' «բոմբարդիրի վետերանիս»: Բացի այդ փոփոխությունները կատարվում են հենց խաղացողների ցանկությամբ: