Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լիլիթ Մկրտչյանը պարտվեց

Սպորտ

Չինաստանի Նանյին քաղաքում ընթացող ՖԻԴԵ-ի կանանց «Գրան Պրիի» 3-րդ տուրում Հայաստանի շախմատիստուհի Լիլիթ Մկրտչյանը սպիտակներով պարտվեց

չինուհի Խյու Յուհուային: Նա այժմ 1 միավորով 9-11-րդ տեղերն է բաժանում չինուհի Շեն Յանգի եւ ֆրանսուհի Մարի Սեբահի հետ:

Մրցաշարային աղյուսակը շարունակում է միանձնյա գլխավորել վրացուհի Նանա Ձագնիձեն, որը 3 տուրից հետո վաստակել է նույնքան միավոր: Առաջատարից կես միավորով ետ է մնում հենց Լիլիթ Մկրտչյանին պարտության մատնած Խյու Յուհուան:

Վաղը մեր շախմատիստուհին սեւերով կհանդիպի իրեն հավասար ընթացող Շեն Յանգի հետ: