Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ամենահայկական քաշն 51 կիլոգրամն է

Սպորտ

Այսօր Միլանի «Մեդիոլանում Ֆորում» մարզադահլիճում մեկնարկում է սիրողական բռնցքամարտի աշխարհի թվով 15-րդ առաջնությունը: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանից մրցաշարին կմասնակցեն 9 մարզիկներ:

Երեկ տեղի ունեցավ վիճակահանության արարողությունը: Մեր բռնցքամարտիկներից առաջինը ռինգ կմտնի 51 կգ քաշային Դերենիկ Գիժլարյանը, ով այսօր կմենամարտի Ղազախստանի ներկայացուցիչ Ազատ Ուսենալիևի հետ: Ի դեպ, այս զուգի հաղթողը հաջորդ փուլում հանդիպելու է Միշա Ալոյան (Ռուսաստան) - Յայա Ռունանագ (Բուրունդի) զույգի հաղթողի հետ: Այս քաշային կարգում հանդես է գալիս եւս մեկ հայազգի բռնցքամարտիկ: Դա Ուկրաինան ներկայացնող Արտյոմ Դալլաքյանն է, որը կմրցի թայլանդցի Ամնայ Ռուենռոենգի հետ:

Սեպտեմբերի 1-ին պայքարի մեջ կմտնի նաեւ 64 կգ քաշային Էդուարդ Համբարձումյանը, ով ուժերը կչափի կոստառիկացի Արայա Կիրոս Ֆրեյզերի հետ:

Մեր մյուս մասնակիցները իրենց առաջին մենամարտերը կանցկացնեն սեպտեմբերի 2-ին եւ 3-ին: Ահա նրանց մրցակիցները:

2 սեպտեմբերի
54 կգ ` Գառնիկ Հարությունյան - Սիմանգա Շիբայ (Շվեյցարիա)
60 կգ ` Հրաչիկ Ջավախյան - Սիմեոն Բունարժիժ (Բուլղարիա)
75 կգ` Անդրանիկ Հակոբյան - Աբդուլրիդա Վահիդ (Իրաք)

3 սեպտեմբերի
57 կգ` Ազատ Հովհաննիսյան - Էկտոր Մանզանիյա (Վենեսուելա)
69 կգ` Սամվել Մաթևոսյան - Ջետմիր Կուչի (Ալբանիա)
91 կգ` Ցոլակ Անանիկյան - Սանդրո Դիրնֆիլդ (Սլովակիա)