Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նոր փոփոխություններ հավաքականի կազմում

Սպորտ

Սեպտեմբերի 5-ին և 9-ին կայանալիք 2010 թվականի աշխարհի առաջնության ընտրական հանդիպումներին նախապատրաստվելու համար Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը թիմ է հրավիրել 20 ֆուտբոլիստ: Էստոնիայի հավաքականի հետ ընտրական նախորդ խաղի համեմատ Վ. Մինասյանը թիմում չի ընդգրկել 6 ֆուտբոլիստների:

Ինչպես եւ սպասվում էր, բացակայում է դարպասապահ Ռոման Բերեզովսկին, որն այդպես էլ  չհասցրեց բուժել օգոստոսի սկզբին ստացած վնասվածքը: Բացակայում են նաեւ կիսապաշտպաններ Լեւոն Փաչաջյանը, Արթուր Ոսկանյանը, Արտակ Դաշյանը, հարձակվողներ Էդգար Մանուչարյանը, Արա Հակոբյանը, Գեւորգ Ղազարյանը: Չկա նաեւ «Փյունիկի» բրազիլացի հարձակվող Մարկոսը, որը չնայած խաղաց Մոլդովայի հավաքակնի հետ ընկերական հանդիպմանը, սակայն ընտրական փուլին դեռեւս չի կարող մասնակցել:

Հարկ է նշել, որ մեր հավաքականի գլխավոր մարզիչը բավականին թարմացրել է թիմի կազմը: Մասնավորապես' առաջին անգամ հավաքական են հրավիրվել դարպասապահ Գրիգոր Մելիքսեթյանը, կիսապաշտպան Արտակ Գրիգորյանը: Որոշ ընդմիջումից հետո կրկին հավաքականում է փորձառու կիսապաշտպան Կարեն Ալեքսանյանը:

Թիմը մարզումները կսկսի սեպտեմբերի 1-ին: Բոլորն էլ կանցկացնի «Փյունիկ» մարզադպրոցի խաղադաշտում: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 5-ին Երևանի ժամանակով 20:00-ին տեղի կունենա Հայաստան - Բոսնիա և Հերցեգովինա հանդիպումը, իսկ սեպտեմբերի 9-ին,  ժամը 21:00-ին' Հայաստան - Բելգիա խաղը:

Վարդան Մինասյանի ընտրյալները.

Դարպասապահներ

Գևորգ Կասպարով («Ուլիս»)

Ստեփան Ղազարյան («Բանանց»)

Գրիգոր Մելիքսեթյան («Փյունիկ»)

Պաշտպաններ

Ռոբերտ Արզումանյան («Ռանդերս», Դանիա)

Սարգիս Հովսեփյան («Փյունիկ»)

Վահագն Մինասյան («Փյունիկ»)

Ալեքսանդր Թադևոսյան («Միկա»)

Աղվան Մկրտչյան («Միկա»)

Հրայր Մկոյան («Ուլիս»)

Էդուարդ Կակոսյան («Բանանց»)

Կիսապաշտպաններ'

Արարատ Առաքելյան («Մետալուրգ» Դ., Ուկրաինա)

Արտավազդ Քարամյան («Տիմիշոառա», Ռումինիա)

Արթուր Եդիգարյան («Փյունիկ»)

Դավիթ Գրիգորյան («Ուլիս»)

Կարեն Ալեքսանյան («Ուլիս»)

Արտակ Գրիգորյան («Արարատ»)

Հարձակվողներ'

Հենրիխ Մխիթարյան («Մետալուրգ» Դ., Ուկրաինա)

Եղիա Յավրույան («Մաքքաբի» Թել-Ավիվ, Իսրայել)

Հովհաննես Գոհարյան (ԲԱՏԵ, Բելառուս)

Արման Քարամյան («Տիմիշոառա», Ռումինիա)