Հայ շախմատիստները միջազգային մրցաշարերում
Աջակցիր «Ա1+»-ինԱնցած շաբաթ ավարտվեցին շախմատի միջազգային երեք մրցաշարեր, որոնց մասնակցեցին նաեւ հայ շախմատիստները:
Հունական Կալամարիայում կայացած միջազգային մրցաշարում մեր երկու շախմատիստներից առավել հաջող հանդես եկավ Կարեն Զաքարյանը, որը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր եւ 11 մասնակիցների հետ բաժանեց 8-19-րդ տեղերը, սակայն անհատական գործակիցներով գրավեց 18-րդ տեղը: Աղասի Ինանցը 5 միավորով մրցաշարն ավարտեց 29-րդ հորիզոնականում:
Իսպանական Բարսելոնում ավարտված միջազգայինում (276 մասնակից, շվեյցարական համակարգ, 10 տուր) Ռուսաստանը ներկայացնող գրոսմայստեր Սերգեյ Գրիգորյանցը 7,5 միավորով բաժանեց 4-15-րդ տեղերը:
Իտալական Պորտո Սան Ջորջիոյում անցկացված շախմատի փառատոնում Հայաստանից հանդես եկան Կարեն Մովսիսյանն ու Մհեր Մարտիրոսյանը: Առաջինն «Ա» խմբի մրցաշարում մի շարք մասնակիցների հետ բաժանեց 5-13-րդ տեղերը' 9 հնարավորից վաստակելով 6,5 միավոր: Մհեր Մարտիրոսյանը «Բ» խմբի մրցաշարում 6 միավորով գրավեց 31-րդ հորիզոնականը: