«Ուլիսի» հերթական քայլը
Աջակցիր «Ա1+»-ինՎրացի լեգեոնականն ի հաշիվ վնասվածքի հաղթանակ պարգեւեց «Ուլիսին»:
Երեւանի «Ուլիսը» հերթական քայլը կատարեց դեպի մրցանակային տեղեր տանող ճանապարհին' ֆուտբոլի Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի 20-րդ տուրում նվազագույն' 1:0 հաշվով պարտության մատնելով իր հիմնական մրցակիցներից մեկին' «Բանանցին»: Միակ գոլը 77-րդ րոպեին խփեց ուլիսցիների վրացի լեգեոնական Գագա Թբիլաշվիլին, ով, ի դեպ, դարպասը գրավելու ժամանակ վնասվածք ստացավ եւ ստիպված լքեց խաղադաշտը:
Խաղից հետո «Բանանցի» գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը ասաց, որ թիմերն ավելի շատ պայքարում էին, քան ստեղծագործում, ուստի, տրամաբանական էր, որ հաղթեց այն թիմը, որը կարողացավ գոլ խփել: «Ուլիսի» նրա գործընկեր Սեւադա Արզումանյանը նշեց, որ թիմը լավ էր պատրաստվել խաղին, հատկապես բարոյա-հոգեբանական առումով, եւ նախորդ հանդիպման համեմատ ավելի կազմակերպված ու անսխալ գործեց:
Այս տուրում մեծ անակնկալ մատուցեց մրցաշարի ետնապահներից մեկը' Երեւանի «Կիլիկիան», որը իր հարկի տակ առավելության հասավ ոսկե մեդալների համար պայքար մղող «Միկային»' 3:2: Հերթական պարտությունը կրեց անցած տարվա փոխչեմպիոն «Արարատը», որն Աբովյանում զիջեց «Գանձասարին», չնայած մինչեւ 73-րդ րոպեն առջեում էր հաշվի մեջ:
Այժմ առաջնությունում կարճատեւ ընդմիջում է հայտարարվել, քանի որ Հայաստանի ազգային եւ երիտասարդական հավաքականներն առաջիկա օրերին անցկացնելու են համապատասխանաբար աշխարհի եւ Եվրոպայի առաջնության ընտրական փուլի հերթական հանդիպումները: 21-րդ տուրի խաղերը նշանակված են սեպտեմբերի 12-ին:
Մրցաշարային աղյուսակ
Խ Մ
1, Փյունիկ 20 47
2, Միկա 20 41
3, Ուլիս 20 39
4, Բանանց 20 32
5, Գանձասար 20 29
6, Շիրակ 20 16
7, Կիլիկիա 20 15
8, Արարատ 20 7