Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թուրքիայի դեմ

Սպորտ

Հոկտեմբերի 1-5-ը Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում կանցկացվի Եվրոպայի խորհդարանական 1-ին խաղերը: Դրան մասնակցելու իրավունք ունեն միայն Եվրոխորհրդի անդամ  երկրների խորհրդարանների մարզական թիմերը: Ինչպես տեղեկացնում է այդ մրցումների կազմակերպման հեղինակ, ՌԴ Պետական դումայի պատգամավոր Դմիտրի Սվիշեւը, 1-ին խաղերին արդեն մասնակցելու ցանկություն են հայտնել 8 երկրներ: Դրանք են Հայաստանը, Թուրքիան, Խորվաթիան, Լիտվան, Հունգարիան, Ուկրաինան, Լեհաստանը եւ, բնականաբար, կազմակերպիչ երկիրը: «Մենք պլանավորել ենք մրցումներ անցկացնել 6 մարզաձեւից' մինի-ֆուտբոլից, թենիսից, սեղանի թենիսից, շախմատից, գոլֆից, վոլեյբոլից: Վերջում տեղի կունենա խաղաղության վազք», - ասել է նա

Ի դեպ, Սվիշեւը նաեւ խորհուրդ է տվել պատգամավոր-մարզիկներին անցնել դոպինգ ստուգում. «Մենք շատ լուրջ ենք մոտենում այդ մրցումներին: Մեր նպատակներից մեկը ազնիվ պայքարի քարոզումն է, ուստի ցանկալի կլինի, որպեսզի մասնակիցները դոպինգ-ստուգման անցնեն, ինչպես դա արվում է բոլոր խոշոր մրցումների ժամանակ: Ես վստահեցնում եմ, որ մեր թիմի բոլոր անդամներն էլ կհանձնեն նման ստուգումներ»: