Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Միակն էր

Սպորտ

Երկարամյա ու ծանր հիվանդությունից հետո, 97 տարեկան հասակում, կյանքից հեռացավ սպորտի վարպետ Վանիկ Մելիք-Ստեփանյանը: Նա հանրապետությունում ավտոմոտոսպորտի միակ վաստակավոր մարզիչն էր:

Վանիկ Մելիք-Ստեփանյանը բազմիցս դարձել է մոտոսպորտի Խորհրդային Հայաստանի չեմպիոն: 1964 թվականին նա ԽՍՀՄ հավաքականի կազմում նվաճել է մոտոսպորտի Եվրոպայի չեմպիոնի կոչումը: Ի դեպ, այդ մրցումներին մասնակցելու համար Վանիկ Մելիք-Ստեփանյանը մոտոցիկլետով նախ կտրել անցել է Երեւան - Մոսկվա ճանապարհը, ապա իր թիմակիցների հետ, նույն եղանակով, հասել Շվեյցարիա, որտեղ անցկացվել է Եվրոպայի առաջնությունը: