Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ամենադժվարը կլինի Արոնյանի համար

Սպորտ

Այսօր Գերմանիայի Մայնց քաղաքում տեղի կունենա «Դասական շախմատ» անվանումը կրող շախմատային փառատոնի բացման արարողությունը:

Հուլիսի 28-30-ը կանցկացվի Ֆիշերի շախմատի աշխարհի առաջնությունը, իսկ հուլիսի 31-օգոստոսի 2-ը` արագ շախմատի աշխարհի առաջնությունը:

Առաջին մրցաշարին կմասնակցեն 4, այդ թվում երկու հայազգի գրոսմայստերներ: Դրանք են Ֆիշերի շախմատի գործող չեմպիոն Լեւոն Արոնյանը, մոլդովացի Վիկտոր Բոլոգանը, Հիկարու Նակամուրան (ԱՄՆ) եւ Սլովակիան ներկայացնող մեր հայրենակից Սերգեյ Մովսիսյանը: Մրցաշարը կանցկացվի երկու շրջանով: Առաջին երկու տեղերը գրաված շախմատիստները 4 արագ պարտիաներում կվիճարկեն չեմպիոնի կոչումը, իսկ 3-4-րդ տեղերը գրաված շախմատիստները կպայքարեն բրոնզե մեդալի համար:

Արագ շախմատի աշխարհի առաջնությանը նույնպես կմասնակցեն 4 շախմատիստ` անցած տարվա չեմպիոն, հնդիկ գրոսմայստեր Վիշվանաթան Անանդը, մեր Լեւոն Արոնյանը, ռուսաստանցի Յան Նեպոմյաշչին, գերմանացի Արկադի Նայդիշը: Այն կանցկացվի նույնպիսի մրցակարգով, ինչպես Ֆիշերի շախմատի աշխարհի առաջնությունը:

Մայնցում բոլորից դժվար կլինի Լեւոն Արոնյանին, որը առանց ընդմիջման ու հանգստի կմասնակցի երկու մրցաշարերին: