A
A
Գաբրիել Սարգսյանը 4-րդն է
Աջակցիր «Ա1+»-ինԴանիայի մայրաքաղաք Կոպենհագենում ավարտվեց շախմատի ներկայացուցչական (307 մասնակից) միջազգային մրցաշարը:
Հայաստանի միակ ներկայացուցիչ Գաբրիել Սարգսյանը թեեւ 10 տուրում պարտություն չկրեց, վաստակեց 8 միավոր, սակայն եւս 4 մասնակիցների հետ բաժանեց 3-7-րդ տեղերը:
Նա 6 պարտիաներում հաղթանակ տոնեց, իսկ 4-ն ավարտեց ոչ-ոքի: Սակայն լրացուցիչ ցուցանիշներով Գաբրիելն ի վերջո ճանաչվեց 4-րդը`3-րդ մրցանակային տեղը զիջելով ռուսաստանցի Վլադիմիր Մալախովին:
Մրցաշարի հաղթող դարձավ հնդիկ գրոսմայստեր Պարմերիան Նեգին, ով վաստակեց 8,5 միավոր եւ Բորիս Ավրուկի (Իսրայել) հետ բաժանեց 1-2-րդ տեղերը: Նա լավագույն ճանաչվեց դարձյալ լրացուցիչ գործակիցներով: