Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ֆուտբոլային օրագիր

Սպորտ

Հուլիսի 25-ին և 26-ին կայացան Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության 15-րդ տուրի հերթական հանդիպումները:

Գյումրու քաղաքային մարզադաշտում «Շիրակն» ընդունել էր Երևանի «Արարատին»: Խաղն ավարտվեց 2-2 հաշվով: «Շիրակից» աչքի ընկան Տիգրան Դավթյանն ու Կարեն Խաչատրյանը, իսկ «Արարատ»-ից` Արտակ Գրիգորյանն ու Վալերի Ցիգանկոն:

Իսկ «Հրազդան» մարզադաշտում «Կիլիկիան» հյուրընկալել էր «Ուլիսին»: Վերջինս 3 անպատասխան գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը: Խաղն ավարտվեց 0-3 հաշվով: 21-րդ րոպեին հաշիվը բացեց Արթուր Քոչարյանը, իսկ Արտյոմ Ադամյանն էլ դարձավ դուբլի հեղինակ` մրցակցի դարպասը գրավելով 45-րդ և 90-րդ րոպեներին: Վերջինս 90-րդ րոպեին հաջողության հասավ 11 մետրանոց հարվածով: