A
A
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԱՐՏՎԵՑ ԳԵՐ ԽՈՇՈՐ ՀԱՇՎՈՎ
Աջակցիր «Ա1+»-ինՖուտզալի Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականը 1:14 հաշվով զիջել է Խորվաթիայի հավաքականին: Ընտրական 7-րդ խմբում ընդգրկված Հայաստանի հավաքականը մինչ այս 2:6 հաշվով զիջել էր Չեխիային, այնուհետեւ 0:2 հաշվով պարտվել Մակեդոնիային:
Անցկացրած երեք հանդիպումներում վաստակելով 0 միավոր Հայաստանի հավաքականը եզրափակել է մրցաշարային աղյուսակը: Մեր ընտրանին անցկացրած հանդիպումներում ընդունել է 22 գնդակ, փոխարենը խփել 3 գոլ:
Հիշեցնենք, որ մոտ 2 ամիս խիստ անհաջող հանդես եկավ նաեւ Հայաստանի ազգային հավաքականը իր ենթախմբում չկարողանալով վաստակել ոչ մի միավոր: