Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԱՐԱՐԱՏ» ԴՈՒՐՍ ԵԿԱՎ ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿԻՉ

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի գավաթի քառորդ եզրափակիչում քիչ առաջ ավարտվեցին պատասխան հանդիպումները: Ոսկեհատի «Վարդանանք-451» մարզադաշտում Երեւանի «Արարարտ» հյուրընկալվելիս 2 անպատասխան գնդակ ուղարկեց «Ուլիսի» դարպասը, որին առաջին խաղում զիջել էր 0:1 հաշվով: 20-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց երիտասարդական հավաքականի թեկնածու Գեւորգ Նռանյանը: 42-րդ րոպեին «Ուլիսի» դարպասը երկրորդ գնդակը ուղարկեց «Արարատի» ավագ Արթուր Մինասյանը:

Աշտարակում մրցեցին «Կիլիկիան» եւ «Միկան»: Արկադի Անդրեասյանի թիմը առաջին խաղում հաղթել էր 1:0 հաշվով, իսկ պատասխան մրցավեճում առավելության հասավ 2:1 հաշվով: «Միկայի» կազմում գոլի հեղինակներ դարձան Ալեքսը եւ Կարեն Ավոյանը, որը աչքի ընկան առաջին կեսում: 2-րդ կեսոմ «Կիլիկիայից» հաշիվը կրճատեց Լեւոն Ղասաբօղլյանը:

Այս փուլում մեծ հետաքրքրություն էր առաջացրել «Գանձասար» - «Փյունիկ» մրցավեճը: Նախորդ շաբաթ «Նաիրի» մարզադաշտում այս թիմերի միջեւ կայացած հանդիպումը ավարտվել էր 0:0 հաշվով: Գոլազուրկ ոչ-ոքի գրանցվեց նաեւ Կապանում կայացած պատասխան մրցավեճում: Լրացուցիչ ժամանակում եւս թիմերի դարպասները մնացին անառիկ Ի վերջո հաղթողը պետք է որոշվեր հետխաղյա 11 մետրանոցների շնորհիվ: Այստեղ 4:1 հաշվով առավելության հասավ չեմպիոնը, որն էլ կշարունակի պայքարը:

Անակնկալ արդյունք գրանցվեց «Բանանց» - «Շիրակ» խաղում, որում հյուրերը առավելության հասան 1:0 հաշվով: Քանի որ, առաջին խաղոմ նույն հաշվով հաղթել էր «Բանանցը» նշանակվեց լրացուցիչ ժամանակ, որի ընթացքում դարպասի գրավում չարձանագրվեց: Այստեղ եւս հաղթողը որոշվեց 11 մետրանոցներով, որոնք ավելի դիպուկ իրացրեցին տանտերերը` հաղթելով 8:7 հաշվով: Այսպիսով` կիսաեզրափակիչում կհանդիպեն «Արարատ» - «Փյունիկ» եւ «Բանանց» - «Միկա» զույգերը: Առաջին հանդիպումները կկայանան ապրիլի 14-ին, իսկ պատասխանները` ապրիլի 23-ին: