Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

3-ՐԴ ՈՒՂԵԳՐԻ ՀԵՏԵՎԻՑ

Սպորտ

Վաղը, Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում մեկնարկում է Ձյուդոյի Եվրոպայի առաջնությունը, որին մասնակցելու են նաեւ հայ ձյուդոիստները: Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի նախագահ Ալեքսան Ավետիսյանի գլխավորությամբ Պորտուգալիա մեկնած պատվիրակության կազմում են 60կգ քաշային Հովհանես Դավթյանը, 66կգ Արմեն Նազարյանը եւ 73կգ Վիլեն Թավադյանը: Հայաստանի հավաքականը գլխավորում են մարզիչներ Գագիկ Աղամալյանը եւ Արտուշ Թավադյանը, իսկ Ալեքսան Ավետիսյանը Եվրոպայի առաջնությունում հանդես կգա որպես մրցավար:

Արմեն Նազարյանը եւ Հովհաննես Դավթյանը, որոնք Եվրոպայի առաջնություններում մի քանի անգամ դարձել են մեդալակիրներ, արդեն իրավունք են ստացել մասնակցելու 2008թ. Պեկինում կայանալիք օլիմպիական խաղերին, իսկ ահա Վիլեն Թավադյանը դեռ նման իրավունք չի նվաճել եւ առաջիկա առաջնությունում հաջող հանդես գալու դեպքում կդառնա երրորդ հայ ձյուդոիստը, որը օլիմպիական վարկանիշ է ձեռք բերում:

Ավելացնենք, որ օլիմպիական խաղերում Հայաստանը դեռ երբեք 1-ից ավելի ձյուդոիստով հանդես չի եկել եւ այս տարվա արդյունքը աննախադեպ է մարզաձեւի ներկայացուցիչների համար: